Թանգարանին նվիրատվության տեսքով ձեր կոմից փոխանցվելիք գումարը ծախսվելու է թանգարանի ընթացիկ ծախսերի, ինչպես նաև նոր արվեստի գործեր ձեռք բերելու նպատակով: Ձեր մասին տեղեկատվությունը խիստ կոնֆիդենցիալ է:

X
2019-03-26 15:08:31

Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: 

Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:

Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: 

Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

 Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: 

Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:

Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:

Մուտքի տոմս դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ 

 

Մուտքի տոմս  ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)`  300 դրամ

 

Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է: 

 

Էքսկուրսիայի տոմսի գինը

հայերեն լեզվով` 2000 դրամ

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն` 4000 դրամ

Աուդիոգիդ՝ օտար լեզուներով 2000 դրամ, հայերեն՝ 1000 դրամ

  • ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղ. 15, 16 Թանգարանին մոտենալ Պարոնյան 15 շենքի կողքից

    Հասցե
  • parajanovmuseum@gmail.com

    Էլ. փոստ
  • +374 10 538 473, +374 10 539 224

    Հեռախոս
  • Երկուշաբթից - Կիրակի (ամեն օր)

    Աշխատանքային օրեր
  • 10:30 - 17:00

    Աշխատանքային ժամեր
  • Մուտքի տոմս` 1000 դրամ