Թանգարանին նվիրատվության տեսքով ձեր կոմից փոխանցվելիք գումարը ծախսվելու է թանգարանի ընթացիկ ծախսերի, ինչպես նաև նոր արվեստի գործեր ձեռք բերելու նպատակով: Ձեր մասին տեղեկատվությունը խիստ կոնֆիդենցիալ է:

X

 Ֆիլմը նկարահանված է Ե. Բուկովի համանուն հեքիաթի հիման վրա: Այն պատմում է պատանի հովիվ Անդրիեշի կախարդական շվիի և չար կախարդի հետ պայքարի մասին:

 Ֆիլմի հիմքում ընկած են երկու սիրո պատմություններ.

 Ֆիլմը փակվել է նկարահանումների ընթացքում: Պահպանվել է միայն 10-14 րոպե:

 Ֆիլմը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաժանված երկու սիրահարների մասին է:

 Սերժանտ Դանիլան, զորացրվելով բանակից, վերադառնում է հայրենի գյուղ և տեսնելով, թե որքան ձանձրալի է անցնում երիտասարդության առօրյան, որոշում է մարզադաշտ կառուցել:

Կարճամետրաժ երաժշտական ֆիլմ ուկրաինական ակադեմիական §Դումկա¦ կապելայի մասին:

35 րոպե տևողությամբ գունավոր վավերագրական ֆիլմ է ուկրաինական ժողովրդական արվեստի մասին:

Ֆիլմը պատմում է ուկրաինացի դերասանուհու մասին: Պարզ և անմիջականորեն ներկայացվում է մեծ դերասանուհու ճակատագիրը՝ ի հայտ բերելով նրա ստեղծագործական ուղին և անզուգական տաղանդը:

Երկար տարիներ գուցուլական երկու տոհմ պատերազմում էին: Չարության և վրեժի մթնոլորտում ծնվում է մաքուր ու լուսավոր սեր Իվանի և Մարիչկայի միջև: 

Ֆիլմը գեղանկարիչ Հակոբ Հովնաթանյանի մասին է, որը տևում է ընդամենը 8 րոպե, սակայն այդ կարճ ժամանակահատվածում բացահայտում է նրա պոետիկան և այն ամենը, ինչը նրան ոգեշնչել է՝ հին Թիֆլիսը, նրա կոլորիտը, կենցաղավարության բազմազանությունը և բնակիչների ոգին:

 Մանրանկարներից բաղկացած ֆիլմը ներկայացնում է միջնադարի հայ պոետ Սայաթ-Նովայի հոգևոր ներաշխարհը, նրա սիրո պատմությունը, վերաբերմունքը հավատքին, աշխարհիկ կյանքին, ժողովրդին:


Ֆիլմը վրացական լեգենդի էկրանավորումն է, որը պատմում է վրաց ժողովրդի հայրենասիրության և հանուն հայրենիքի անձնազոհ լինելու մասին:


 

Կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացնում է Փարաջանովի անհատական հայացքը 19-րդ դարի ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ, Նիկո Պիրոսմանիի գեղագիտական ժառանգության վերաբերյալ:

Ֆիլմը Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով նկարահանված ռոմանտիկ դրամա է, որը պատմում է երիտասարդ Աշուղ Ղարիբի սիրո, պանդխտության, կյանքի ճանապարհին ի հայտ եկած դժվարությունների և դրանք սիրո ուժով հաղթահարելու մասին:

Մուտքի տոմս դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ 

 

Մուտքի տոմս  ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)`  300 դրամ

 

Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է: 

 

Էքսկուրսիայի տոմսի գինը

հայերեն լեզվով` 2000 դրամ

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն` 4000 դրամ

Աուդիոգիդ՝ օտար լեզուներով 2000 դրամ, հայերեն՝ 1000 դրամ

  • ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղ. 15, 16 Թանգարանին մոտենալ Պարոնյան 15 շենքի կողքից

    Հասցե
  • parajanovmuseum@gmail.com

    Էլ. փոստ
  • +374 10 538 473, +374 10 539 224

    Հեռախոս
  • Երկուշաբթից - Կիրակի (ամեն օր)

    Աշխատանքային օրեր
  • 10:30 - 17:00

    Աշխատանքային ժամեր
  • Մուտքի տոմս` 1000 դրամ