Վերադառնալ
30 ապր / 2022
Այլ
<<Տիկնիկների կոլաժ>> ներկայացում
Հարգելի հետևորդներ, նկարիչ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի՝ թատրոնը, հյուրընկալվելու է Փարաջանովի թանգարանում՝ ցուցադրելու <<Տիկնիկների կոլաժ>> ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը «կտեղափոխվի» հին Թիֆլիս, կշփվի ուրախ կինտոների, Փարաջանովի հարևան մադամ Ժերմենի հետ: Կլինեն նաև Շառլ Ազնավուրը, քոչարի պարողները ու էլի շատ կերպարներ: Նրանք բոլորը կհամախմբվեն ու կփորձեն կտրել ձեզ իրականությունից, հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի, ու ….. դե էլ ինչ Թիֆլիս առանց……իսկ այս մասին կիմանաք թանգարանում: Մինչ հանդիպում 🎭 🎨 🎬 🎼 🎻 Մուտքն ազատ է: