2022 թվականի հունվարի 9-ին, Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, թանգարանում կայացավ «Փարաջանովը տանը» վիդեո ինստալացիայի շնորհանդեսը, որի հեղինակն է նիդեռլանդահայ կինոռեժիսոր, նկարիչ Դավիդ Բարոնյանը: Նախագիծը պետք է գործարկվեր դեռևս 2020 թվականին և պայամանագիրը կնքվել էր թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի հետ: Սակայն, համաճարակային իրավիճակով պայմանավորված, ծրագիրը կյանքի կոչվեց 2 տարի անց:
Ծրագիրը 8 մասից բաղկացած վիդեոինստալացիա է, որի միջոցով «կենդանանում են» Փարաջանովի ստեղծագործությունները՝ նոր շունչ ու մոտեցում հաղորդելով Մաեստրոյի արվեստին: