Թանգարանին նվիրատվության տեսքով ձեր կոմից փոխանցվելիք գումարը ծախսվելու է թանգարանի ընթացիկ ծախսերի, ինչպես նաև նոր արվեստի գործեր ձեռք բերելու նպատակով: Ձեր մասին տեղեկատվությունը խիստ կոնֆիդենցիալ է:
Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:
Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:
Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:
Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:
Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:
Ծնվել է 1924թ-ին Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: Սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ նա դառնում է հայտնի սկսվում են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։
1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձավ նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան՝ «Նռան գույնը» անունով:
Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից. ավելին նրան երկու անգամ բանտ նետեցին՝ 1974-1978թթ. ՈՒկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը:
Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական ավյունը ուղղեց գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ արվեստի գործերի ստեղծմանը: Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմված ֆիլմ է»: Եվ իրոք, եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է և կարող է անել այն, ինչ ուզում է:
Երևանում Ս. Փարաջանովի թանգարանում հավաքված են նրա հազարից ավելի արվեստի գործերը: Կյանքի վերջում նա նկարահանեց ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:
1989թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսեց աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Հազիվ սկսած նկարահանումները ընդհատվեցին Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանյանցը վախճանվեց Երևանում 1990թ-ին: «Փարաջանովի հեռանալով` կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մեկին» - այսպես արտահայտվեցին համաշխարհային մշակույթի և կինոյի խոշորագույն գործիչները:
1991թ-ին Երևանում բացվեց հանճարեղ ռեժիսորի և արվեստագետի թանգարանը:Այս տարիների ընթացքում Ս.Փարաջանովի մասին նկարահանվել է 20-ից ավել ֆիլմեր և աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել է նրա ստեղծագործությունների 60-ից ավել ցուցահանդեսներ:
Ֆիլմը նկարահանված է Ե. Բուկովի համանուն հեքիաթի հիման վրա: Այն պատմում է պատանի հովիվ Անդրիեշի
Ֆիլմի հիմքում ընկած են երկու սիրո պատմություններ.
Ֆիլմը փակվել է նկարահանումների ընթացքում: Պահպանվել է միայն 10-14 րոպե:
Ֆիլմը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաժանված երկու սիրահարների մասին է:
Սերժանտ Դանիլան, զորացրվելով բանակից, վերադառնում է հայրենի գյուղ և տեսնելով, թե որքան ձանձրալի
Կարճամետրաժ երաժշտական ֆիլմ ուկրաինական ակադեմիական §Դումկա¦ կապելայի մասին:
35 րոպե տևողությամբ գունավոր վավերագրական ֆիլմ է ուկրաինական ժողովրդական արվեստի մասին:
Ֆիլմը պատմում է ուկրաինացի դերասանուհու մասին: Պարզ և անմիջականորեն ներկայացվում է մեծ
Երկար տարիներ գուցուլական երկու տոհմ պատերազմում էին: Չարության և վրեժի մթնոլորտում ծնվում է
Ֆիլմը գեղանկարիչ Հակոբ Հովնաթանյանի մասին է, որը տևում է ընդամենը 8 րոպե, սակայն այդ կարճ
Մանրանկարներից բաղկացած ֆիլմը ներկայացնում է միջնադարի հայ պոետ Սայաթ-Նովայի հոգևոր ներաշխարհը,
Ֆիլմը վրացական լեգենդի էկրանավորումն է, որը պատմում է վրաց ժողովրդի հայրենասիրության և հանուն
Կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացնում է Փարաջանովի անհատական հայացքը 19-րդ դարի ինքնուս
Ֆիլմը Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով նկարահանված ռոմանտիկ դրամա է, որը պատմում է
Տարի |
Քաղաք |
Միջոցառում |
Անցկացման վայրը |
2001 |
Ստրասբուրգ (Ֆրանսիա) |
Սեսսիա CE |
Եվրոպայի Միություն նախասրահ, 1-ին հարկ |
2007 |
ՈՒհերսկե Հրդիշտե (Չեխիա) |
Կինոփառատոն «Ամառային կինոդպրոց» |
Սրահ «Ռեդուտա» |
2007 |
Մինսկ(Բելոռուս) |
Հայկական մշակույթի օրեր |
Բնության և էկոլոգիայի թանգարան |
2008 |
Պեննաբիլի (Իտալիա) |
Տոնինո Գուեռայի 88 ամյակը |
Թատրոն «Վիտորիա» |
2008 |
Վիսբադեն (Գերմանիա) |
Կինոփառատոն «GoEast» |
Փառատոնի մամլո կենտրոն |
2008 |
Կալիարի, Սարդինիա (Իտալիա) |
Հայաստանի ճարտարապետությունը, բնապատկերները և «Ս. Փարաջանովի աշխարհը» |
Անձնական պատկերասրահ |
2008 |
Ռիգա (Լատվիա) |
Կինոփառատոն «Arsenal» |
Կինոթատրոն «Ռիգա» |
2009 |
Ախալքալակ (Վրաստան) |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում |
Մշակույթի տուն |
2009 |
Սանկտ.Պետերբուրգ /Ռուսաստան/ |
«Open Cinema» կինոփառատոնի շրջանակներում |
Engineer House of the Peter and Paul fortress |
2009 |
Դուարնենե /Ֆրանսիա/ |
կինոփառատոն |
Galerie «Miettes De Baleine» |
2009 |
Սլովակիա Բրատիսլավա |
Հայկական մշակույթի օրեր |
|
2010 |
Լյուբլյանա /Սլովենիա/ |
Հայկական մշակույթի օրեր |
Ցանկարևի տուն |
2012 |
Բուսան /Կորեա/ |
Բուսանի միջազգային կինոփառատոն |
Կինո Կենտրոն |
2014 |
Շուշի /Արցախ/ |
|
Շուշի արվեստի կենտրոն |
2014 |
Բաթումի /Վրաստան/ |
Բաթումի միջազգային կինոփառատոն
|
|
2015 |
Փարիզ /Ֆրանսիա/ |
|
Պոմպիդու կենտրոնում |
2018 |
Սոֆիա /Բուլղարիա/ |
Սոֆիայի միջազգային կինոփառատոն |
Կինոյի տուն |
2018 |
Կապան /Հայաստան/ |
Կապանի արվեստի պետական քոլեջում |
Տարի |
Քաղաք |
Ցուցահանդես |
պատկերասրահ կամ թանգարան |
1990 |
Մյունխեն |
Էյզենշտեյնից մինչև Տարկովսկի |
Լենբա Հաուզ |
1991 |
Կիրովական |
Ստեղծագործությունների ցուցահանդես |
Պատկերասրահ |
1991 |
Կիև |
Ս. Փարաջանովի հուշ երեկո |
Կինոյի Տուն |
1991 |
Ռիգա |
Փարաջանովյան օրեր |
Նկարիչի Ակումբ |
1991 |
Վիեննա |
Էյզենշտեյնից մինչև Տարկովսկի |
Կունստլեր Հաուզ |
1991 |
Կանն |
Հանդիպումներ |
Միրամար |
1992 |
Լոձ |
Հետադարձ հայացք Փարաջանովին |
Կինոյի թանգարան |
1992 |
Կիև |
Քաղաքի Տոն |
Մշակույթի ֆոնդ |
1992 |
Եկատերինբուրգ |
Փարաջանովի փառատոնը |
Կինոյի Տուն |
1992 |
Սանկտ- Պետերբուրգ |
Փարաջանովի մոլորակը |
Կինոյի Տուն |
1992 |
Ռենն |
Դոկումենտալ ֆիլմերի փառատոն |
Բրետանի համազգային թատրոն |
1993 |
Մոսկվա |
Փարաջանովի փառատոնը |
Ֆոտո Կենտրոն |
1993 |
Եկատերինբուրգ |
Տերտերյանի համերգը |
Ռեգիոնալ ֆիլարմոնիա |
1993 |
Վիեննա |
Հայկական ֆիլմի նվիրված շաբաթ |
Կինստլեր Հաուզ |
1994 |
Տոկիո |
Հայկական ֆիլմերի շաբաթ |
«Նիշիյազաբու» Պատկերասրահ |
1994 |
Թեհրան |
Միջազգային կինոփառատոն |
Կինոյի Տուն |
1994 |
Սևաստոպոլ |
«Խերսոնյան Խաղերի» փառատոն |
Կրաչինսկու թանգարան |
1994 |
Կիև |
Փարաջանովի ցուցահանդես |
Միացյալ Նկարչական պատկերասրահ |
1994 |
Սալոնիկ |
Միջազգային կինոփառատոն |
«Միլո» մշակութային կենտրոն |
1994/ 1995 |
Բոխում |
Հայկական մշակույթի ցուցահանդես |
«Քեմնադ Հաուզ» |
1994/ 1995 |
Մոսկվա |
Ցուցահանդես |
«Չորս արվեստների» պատկերասրահ |
1995 |
Գյումրի |
Ցուցահանդես |
Ազգագրական թանգարան |
1995 |
Հռոմ |
Պազոլինիի փառատոն |
Ցուցահանդեսային Դահլիճ |
1997 |
Պեկին |
Հայկական մշակույթի օրեր |
Ցուցահանդեսային Դահլիճ |
1997 |
Կիև |
Փարաջանովի ցուցահանդես |
«Կավալերիդզե» թանգարան |
1997 |
Բուդապեշտ |
Աշնանային փառատոն |
Հայաստանի մշակութային կենտրոն |
1999 |
Լոնդոն |
Սերգեյ Փարաջանովի երկու ցուցահանդես |
«Լեյգթոն Հաուզ» թանգարան և Ջուդիս Քլարկի հագուստի պատկերասրահ |
1999 |
Մոսկվա |
Ցուցահանդես |
Կինոթատրոն «Ռոլանդ» |
1999 |
Բոստոն |
Ցուցահանդես |
ԱԼՄԱ |
2000 |
Թիֆլիս |
Ցուցահանդես |
Վրացական արվեստի թանգարան |
2000 |
Բեյրութ |
Ցուցահանդես |
Նիկոլաս Իբրահիմի Սուրսոկ թանգարան |
2000 |
Ռիգա |
Արսենալ փառատոն |
Լատվիայի Կերպարվեստի թանգարան |
2001 |
Վալանս |
Փարաջանովի պլաստիկ արվեստը |
«Լո Քրակ» |
2001 |
Աթենք |
Ցուցահանդես |
«Մելինա» |
2001 |
Մոսկվա |
Հայկական մշակույթի օրերը Ռուսաստանի Դաշնությունում |
Կենտրոնական նկարիչների տուն |
2002 |
Կազան |
Ցուցահանդես |
Ազգային մշակութային կենտրոն |
2002 |
Նիկոզիա |
Ս. Փարաջանովի գործեր |
Մունիցիպալ թանգարան |
2003 |
Մոսկվա |
Միջազգային կինոփառատոն |
Մանեժ |
2003 |
Կիլկենի (Իռլանդիա) |
Արվեստների փառատոն |
Բատլեր Հաուզ |
2003 |
Լոս-Անջելես |
Շնորհավորանքներ մահից հետո |
Հոլիվուդի |
2004 |
Դամասկոս |
Հայկական մշակույթի օրեր |
Դամասկոսի Արվեստի թանգարան |
2004 |
Թեհրան |
Ցուցահանդես |
«Նիավարան» Մշակութային Կենտրոն |
2005 |
Սանկտ-Պետերբուրգ |
Ցուցահանդես |
Ազգագրական թանգարան |
2005 |
Մոնրեալ |
Ցուցահանդես |
Արվեստի և արհեստի թանգարան |
2006 |
Վրոցլավ |
Ցուցահանդես |
Ճարտարապետության թանգարան |
2007 |
Թուլուզ |
Հայկական օրեր ֆրանսիայում |
Կինոթատրոն |
2007 |
Փարիզ |
«Փառահեղ Փարաջանովը» |
Կերպարվեստի ազգային դպրոց |
2007 |
Փարիզ/Բոբինի/ |
Հայկական օրեր ֆրանսիայում |
Սինեմա-Մաժիկ |
2007 |
Սենտ Էտիեն |
«Փառահեղ Փարաջանովը» |
Ժամանակակից արվեստի թանգարան |
2007 |
Մարսել |
«Փառահեղ Փարաջանովը» |
Նորաձևության թանգարան |
2007 |
Վենետիկ |
«Փառահեղ Փարաջանովը» |
Մուրատ Ռաֆաել –Պալացցո Զենոբիո հայկական դպրոց |
2007 |
Հռոմ |
«Փառահեղ Փարաջանովը» |
Սբ. Հրեշտակի դղյակը |
2008 |
Կիև |
Ցուցահանդես |
Ուկրաինայի Ազգային Արվեստի թանգարան |
2008 |
Սոֆիա |
Ցուցահանդես |
Սոֆիայի Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ |
2009 |
Մագնիտագորսկ |
Ս. Փարաջանովի աշխարհը |
Մագնիտագորսկի գեղարվեստական պատկերասրահ |
2011 |
Նովի Սադ /Սերբիա/ |
Փարաջանովի գեղադիտակ |
Ժամանակակից Արվեստի թանգարան |
2011 |
Սան Պաուլո /Բրազիլիա/ |
«Փառահեղ Փարաջանովը» |
Ձայնի և Պատկերի թանգարան |
2011 |
Մոնկտոն /Կանադա/ |
«Փառահեղ Փարաջանովը» |
Արվեստի պատկերասրահ |
2012 |
Մոսկվա /ՌԴ/ |
Ս.Փարաջանով.Տուն, որտեղ ես ապրում եմ |
Նոր մանեժ ցուցասրահ |
2013 |
Օդեսա /ՈՒկրաինա/ |
Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդես |
Գրականության թանգարան |
2013 |
Վիլնյուս /Լիտվա/ |
«Ս. Փարաջանով. Գենի անսանձ երևակայությամբ» |
Լիտվայի թատրոնի, երաժշտության և կինոյի թանգարան |
2014 |
Մոսկվա /Ռուսաստան/ |
«Սերգեյ Փարաջանով. Նռան Գույն» |
«Սոլյանկա» պետական պատկերասրահ |
2014 |
Նյու-Յորք /ԱՄՆ/ |
Ս. Փարաջանով- Ստեղծողը |
Գիլբերտ Ալբերտ պատկերասրահում |
2015-2016 |
Բրյուսել /Բելգիա/ |
«Սարգիսը Փարաջանովի հետ» | Վիլլա Էմպայնում |
2018-2019 |
Ստամբուլ /Թուրքիա/ |
«Փարաջանովը Սարգիսի հետ» | Պերա թանգարան |
2019 |
Փարիզ /Ֆրանսիա/ |
«Ֆիլմերի էսքիզների ցուցադրություն» |
Սորբոնի համալսարան |
Տարի |
Քաղաք |
Միջոցառում |
Անցկացման վայրը |
2001 |
Ստրասբուրգ (Ֆրանսիա) |
Սեսսիա CE |
Եվրոպայի Միություն նախասրահ, 1-ին հարկ |
2007 |
ՈՒհերսկե Հրդիշտե (Չեխիա) |
Կինոփառատոն «Ամառային կինոդպրոց» |
Սրահ «Ռեդուտա» |
2007 |
Մինսկ(Բելոռուս) |
Հայկական մշակույթի օրեր |
Բնության և էկոլոգիայի թանգարան |
2008 |
Պեննաբիլի (Իտալիա) |
Տոնինո Գուեռայի 88 ամյակը |
Թատրոն «Վիտորիա» |
2008 |
Վիսբադեն (Գերմանիա) |
Կինոփառատոն «GoEast» |
Փառատոնի մամլո կենտրոն |
2008 |
Կալիարի, Սարդինիա (Իտալիա) |
Հայաստանի ճարտարապետությունը, բնապատկերները և «Ս. Փարաջանովի աշխարհը» |
Անձնական պատկերասրահ |
2008 |
Ռիգա (Լատվիա) |
Կինոփառատոն «Arsenal» |
Կինոթատրոն «Ռիգա» |
2009 |
Ախալքալակ (Վրաստան) |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում |
Մշակույթի տուն |
2009 |
Սանկտ.Պետերբուրգ /Ռուսաստան/ |
«Open Cinema» կինոփառատոնի շրջանակներում |
Engineer House of the Peter and Paul fortress |
2009 |
Դուարնենե /Ֆրանսիա/ |
կինոփառատոն |
Galerie «Miettes De Baleine» |
2009 |
Սլովակիա Բրատիսլավա |
Հայկական մշակույթի օրեր |
|
2010 |
Լյուբլյանա /Սլովենիա/ |
Հայկական մշակույթի օրեր |
Ցանկարևի տուն |
2012 |
Բուսան /Կորեա/ |
Բուսանի միջազգային կինոփառատոն |
Կինո Կենտրոն |
2014 |
Շուշի /Արցախ/ |
|
Շուշի արվեստի կենտրոն |
2014 |
Բաթումի /Վրաստան/ |
Բաթումի միջազգային կինոփառատոն
|
|
2015 |
Փարիզ /Ֆրանսիա/ |
|
Պոմպիդու կենտրոնում |
2018 |
Սոֆիա /Բուլղարիա/ |
Սոֆիայի միջազգային կինոփառատոն |
Կինոյի տուն |
2018 |
Կապան /Հայաստան/ |
Կապանի արվեստի պետական քոլեջում | |
2018 |
Վոլոգդա /ՌԴ/ |
Վոլոգդայի կինոփառատոն | |
2018 |
Աբական /Խակասիա/ |
«Ս. Փարաջանով. Արվեստն առանց սահմանների» | |
2018 |
Պոտսդամ /Գերմանիա/ |
«Ս. Փարաջանով. Արվեստն առանց սահմանների» |
Պոտսդամի կինոյի թանգարան |
Մուտքի տոմս դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ
Մուտքի տոմս ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 300 դրամ
Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է:
Էքսկուրսիայի տոմսի գինը
հայերեն լեզվով` 2000 դրամ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն` 4000 դրամ
Աուդիոգիդ՝ օտար լեզուներով 2000 դրամ, հայերեն՝ 1000 դրամ
ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղ. 15, 16 Թանգարանին մոտենալ Պարոնյան 15 շենքի կողքից
Հասցեparajanovmuseum@gmail.com
Էլ. փոստ+374 10 538 473, +374 10 539 224
ՀեռախոսԵրկուշաբթից - Կիրակի (ամեն օր)
Աշխատանքային օրեր10:30 - 17:00
Աշխատանքային ժամերՄուտքի տոմս` 1000 դրամ