image

Սերգեյ

Փարաջանով

image
image
image
image
image

Թանգարան

Բարի գալուստ Սերգեյ Փարաջանովի զարմանահրաշ աշխարհ: Բացահայտեք նոր պատկերները, լույսն ու իրականությունը և կախարդական աշխարհի պատմությունները:

Զամբյուղ
(0)

Վերադառնալ նորություններին

ՓԱՐԱՋԱՆՈՎ -100. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՎ Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

21/03/2024

featured_Image

 Հանճարի առօրյան, գեղագիտությունը և նույնիսկ մահը տարբերվում են այն ամենից, ինչ կատարվում է ողջ մարդկության հետ: Մաեստրոյի մահից անցել է երեսունչորս տարի, սակայն փարաջանովյան տոնը շարունակում է իր շքեղ հանդիսությունը, ժամանակի ընթացքում այն չի մարում, չի նվազում, այլ կերպարանափոխվում է՝  ներկայանալով նոր դրսևորումներով: Այսօր գրեթե չի գտնվի մեկը, ով չճանաչի Փարաջանովին որպես մեծ ռեժիսորի, արվեստագետի, կամ պարզապես հանճարի։ Նրա ներդրումը համաշխարհային  կինոարտադրության  և մշակույթի մեջ ճանաչված է և անհերքելի։ Փարաջանով սրախոսը, շոումենը, անհավանական պատմությունների  ու հեքիաթների հորինողը, շարունակում է հետաքրքիր  մնալ մեր  ժամանակակիցների  համար՝ նրանց մեջ արթնացնելով ցանկություն ճանաչել և հասկանալ փարաջանովյան ազատ երևակայությամբ ստեղծված աշխարհը:     

           Սերգեյ Փարաջանովի գրավիչ անհատականությունը, բացառիկ ֆիլմարվեստը և արվեստի հմայող գործերը բազմաթիվ հետազոտողների համար ոգեշնչման և գիտական ուսումնասիրությունների աղբյուր են ծառայել: Այս գիտաժողովը նպատակ ունի հարթակ տրամադրել Փարաջանովի, նրա գեղարվեստական արվեստի և կինեմատոգրաֆիայի նվաճումների այդ նվիրյալ երկրպագուներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց խորանալու նրա ժառանգության մեջ և ևս մեկ անգամ ներկայացնելու իրենց պատկերացումները Մաեստրոյի մասին:

       10-12  սեպտեմբերի  2024

     «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ը,  2024 թ․ սեպտեմբերի 10-12 ը,  կազմակերպում է  միջազգային  գիտաժողով` նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

     Ընդունվում են հայտեր։ 

     Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

     Զեկուցման հիմնադրույթները` ամփոփագրի տեսքով (250-350 բառ)  անհրաժեշտ է  ուղարկել  [email protected]  էլ․ հասցեին մինչև 2024 թ․ մայիսի 20-ը։

    Առաջարկվող, բայց ոչ միակ թեմաներն են՝

Սոցռեալիզմը և Փարաջանովը

կինոժառանգություն

չնկարահանված ֆիլմեր (սցենարներ)

Փարաջանովի կինոարվեստիազդեցությունը համաշխարհային ֆիլմարվեստի վրա

Փարաջանովը որպես նկարիչ

Փարաջանովի արվեստի հանրայնացման ուղիները

սիմվոլներ, կերպարներ, զուգահեռներ

պատկերագրություն

ֆիլմ և ինքնություն

Ժամկետներ՝

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ․ մայիսի 20-ը:

Հայտերն ընդունելու վերաբերաերյալ պատասխանը՝ 2024 թ․ հունիսի 20-ին։

Գիտաժողովի ծրագրիրը մասնակիցներին կուղարկվի՝ 2024 թ․ հուլիսի 20-ին:

 Ամփոփագրի հետ անհրաժեշտ է ուղարկել կարճ CV։  Նշել  հեղինակի անունն  ու ազգանունը,  աշխատավայրը,  էլ. հասցեն և հեռախոսի համարը։

Գիտաժողովի կազմկոմիտե

Լևոն Աբրահամյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ 

Գարեգին Զաքոյան, արվեստագիտության թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր 

Դավիթ Մուրադյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Ջեյմս Ստեֆան, Ph.D., Էմորի համալսարան

Աննա Երզինկյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Սիրանուշ Գալստյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի   դոցենտ   

Հռիփսիմե Պիկիչյան,  պ.գ.թ., Երևանի պետական համալսարանի դոցենտ

Յուրի Մեչիտով, Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր

Վիգեն Գալստյան, արվեստաբան, արվեստի համադրող

Անահիտ Միքայելյան, «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ

Մարիաննա Մանուչարյան, «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ

Նեդա Դալալյան, «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ