Վերադառնալ
22 մյս / 2025
Գրքի շնորհանդես
«Սերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում» գրքի շնորհանդես
«Սերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում», նոր հրատարակված գիրքը Փարաջանովի 100–ամյակի առիթով ստեղծված ժողովածու է, որը ներառում է Փարաջանովի ընկերների, մտերիմների հուշերը, հարցազրույցներ և էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին։ Ժողովածուի կազմողը, թարգմանիչն ու հարցազրույցների հեղինակը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն է: Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը: Սիրով հրավիրում ենք գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 17-ին՝ Փարաջանովի թանգարանում: