Օգտվելու կանոններ
1. Ներածություն
«Սերգեյ Փարաջանովի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», https://shop.parajanovmuseum.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ: Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում: Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել Սերգեյ Փարաջանովի թանգարանի թույլտվությունը դրանց օգտագործման վերաբերյալ:
2. Հոդված 1. Վաճառքի պայմանների և դրույթների ընդունում
Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռավար վաճառքի համատեքստում: Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս: Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և դրույթների ընդունում՝ առանց բացառության: Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն պատվերի գրանցման օրը:
3. Հոդված 2. Վաճառողի նույնականացում
« Սերգեյ Փարաջանովի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հասցե` ՀՀ, Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս 15/16 Հեռ. +374 10 53 84 73 ՀՎՀՀ՝ 02506024 Բանկային տվյալներ` Հայ էկոնոմ բանկ ԲԲԸ Էլ.կայք:https://parajanovmuseum.am/
4. Հոդված 3. Ապրանքների հասանելիություն
Գնորդներին առաջարկվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հրատարակությունների լայն ընտրանի: Դրանք Սերգեյ Փարաջանովի կյանքն ու գործունեությունը, նրա արվեստը ներկայացնող ու լուսաբանող մենագրություններ են, թանգարանի հավաքածուին նվիրված պատկերազարդ ալբոմ-կատալոգներ, ինչպես նաև բացառապես թանգարանի հավաքածույում պահվող և ցուցադրվող գեղագիտական արժեք ունեցող թանգարանային նմուշների պատկերներով շապիկներ, պայուսակներ, շարֆեր, փոստային բացիկներ և մագնիսներ են:
5. Հոդված 4. Ապրանքի գինը և պատվերների ընդհանուր գումար
4.1. Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը: Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման գինը, վերջինս հաշվարկվում է լրացուցիչ կերպով: Փոխարժեքի որևէ փոփոփոխություն ավտոմատ կերպով արտացոլված կլինի ապրանքների վաճառքի գնի մեջ: 4.2. Պատվերի ընդհանուր գումարը Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ փաթեթավորման ու առաքման ծախսերը: Նշում. Պատվերի ընդհանուր գումարը չի ներառում առաքվող երկրի ներմուծման հնարավոր ծախսերը / հարկեր, տուրքեր և այլ մաքսազերծման ծախսեր:
6. Հոդված 5: Պատվիրում
Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը. Քայլ 1: Ապրանք(ներ)ի ընտրություն Կայքում ցանկացած ապրանք ունի լուսանկար/ներ, նկարագրություն, հավելյալ տեղեկույթ /չափ, նյութ, կշիռը և այլն) և վաճառքի գին: Քայլ 2: Առաքման ծախսերը Մուտքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում: Գնորդը հավաստիանում է, որ իր մուտքագրած ամբողջ տեղեկությունը ճիշտ է /կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի: Նշում. Պատվերի գրանցման էջում Հայաստանը «երկիր» դաշտում նշելու դեպքում Գնորդը հնարավորություն է ստանում ընտրել նաև «վերցնել թանգարանից» եղանակը: (Տե՛ս Հոդված 9.4) Քայլ 3: Պատվերի հաստատում Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները: Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը, և մուտք է գործում վճարում կատարելու էջը: Քայլ 4: Վճարում Պատվերի առցանց վճարումը կատարվելու է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով իր բանկային տվյալները /քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ և վավերականության ժամկետը/ և վերջնական հաստատում: Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով:
7. Հոդված 6. Պատվերի հաստատում
Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ. փոստով հաստատումը: Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել: Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը. – պատվերի համարը – պատվերի ամսաթիվը – ձեռքբերված ապրանքի(ների) հիմնական հատկանիշները – պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը – Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ Հաստատման նամակին հաջորդում է առաքման ծանուցումը, որտեղ զետեղվում է առաքանու բեռնային համարը և պատվերի անդորրագիրը և/կամ հավելյալ տեղեկույթ՝ առաքման գործընթացի վերաբերյալ:
8. Հոդված 7. Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ
Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածով սահմանված կարգով: Գնորդն իրավունք ունի 14 աշխատանքային օրվա ընթացքում (ծանրոցն ստանալու օրվանից) փոխանակելու կամ վերադարձնելու գնված ապրանքը: Վաճառողը փոխանակում կամ վերադարձ է կատարում միայն պատշաճ վիճակում գտնվող ապրանքը, առաքման ծախսերը չեն վերադարձվում: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով Վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին: Առաքված ապրանքը վերադարձնելու համար պետք է լրացնել պատվերին կից ստացված բլանկը` օգտագործելով վերադարձի պիտակը: Վերադարձվող ապրանքները ուղարկելուն պես Գնորդը պետք է տեղեկացնի վերադարձի կամ փոխանակման մասին՝ Վաճառողի էլ-փոստի հասցեին նամակ ուղարկելով: Պատասխան նամակով Գնորդը կստանա իր վերադարձի կամ փոխանակման հաստատումը: Ապրանքը ստանալուց հետո Վաճառողը Գնորդի քարտային հաշվին կփոխանցի վերադարձված ապրանքի գումարը, որը չի ներառի առաքման ծախսերը: Փոխանակման դեպքում փոխհատուցումը ստանալուն պես, Գնորդը կարող է գրանցել նոր պատվեր: Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել գնորդների սպասարկման կենտրոնի հետ: /Հեռ.: +374 10 53 84 73, Էլ. Փոստ: [email protected] /
9. Հոդված 8. Վճարման եղանակ
8.1 Վճարման ձևերը Ընդունվում են հետևյալ քարտերը` / VISA / MASTERCARD / ARCA / Mastercard Secure Code/ Verfied by Visa: Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով: 8.2 Վճարային գործարք Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը: Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում: Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝ պատվերի փաստացի վճարումից հետո:
10. Հոդված 9. Առաքում
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին`համաձայն հետևյալ պայմանների. 9.1. Առաքման ժամանակահատվածները Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից: Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի: Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը: Առաքման ժամկետները Ամբողջ աշխարհ՝ 7-10 աշխատանքային օր (+ 1-2 օր մոտակա տարածքներ և գյուղեր) ք.Երևան՝ 1-2 աշխատանքային oր ՀՀ մարզեր՝ 2-5 աշխատանքային oր 9.2 Առաքման ծախսերը՝ կախված քաշից և առաքման տարածքից Առաքման ծախսերը տարբերվում են ըստ պատվիրված ապրանքի(ների) քաշի և առաքման տարածքի: Դրանք նշվում են պատվերի գրանցման ժամանակ (տե՛ս Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների Հոդված 5, Քայլ 1): 9.3 Պատվերի հետևում և ստացում Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով: Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է: Եթե Գնորդը բացակայում է, ապա նա ունի փոխադրողի կողմից սահմանված ժամանակահատված /25 օր/՝ վերցնելու իր ծանրոցը: Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը: 9.4. «Վերցնել թանգարանից» եղանակը Եթե Գնորդը պատվերը գրանցելիս, ընտրում է առաքման «Վերցնել թանգարանից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը: Նշում. Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը:
11. Հոդված 10. Պատասխանատվություն
Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին: Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար: Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների Հոդված 11-ում: Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների /ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն / հետևանքով առաջացած խնդիրների համար: Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:
12. Հոդված 11. Ֆորս մաժոր
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:
13. Հոդված 12. Անձնական տվյալների պաշտպանությունը
Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար: Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: (Տե՛ս Գաղտնության քաղաքականություն)
14. Հոդված 13. Պայմանների և դրույթների ամբողջականությունը
Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը:
15. Հոդված 14. Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում:
Գաղտնիության քաղաքականություն
1. Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:
2. Տեղեկությունների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
3. Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։ • Էլ.փոստի հասցե, անուն-ազգանուն, հեռախոսահամար։ • Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները / նվիրաբերությունները / և այլ գործարքները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով: • Կայքում Ձեր կատարած գնումների / նվիրաբերությունների/ և այլ գործարքների պատմությունը և նախընտրած ապրանքների / ծրագրերի ցանկը: • Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
4. Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար. • Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում. • Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում. • Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում. • Գնումը/ պատվերը / նվիրաբերությունը / գործարքը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։
5. ԿԱՅՔԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Տվյալ կայքի բովանդակությունը, այդ թվում բոլոր պատկերներն ու տեքստային տվյալները, նախատեսված են միայն անձնական, տեղեկատվական և կրթական նպատակով օգտագործման համար: Ցանկացած այլ ձևով, այդ թվում ընդհանուր կամ մասնակի էլեկտրոնային վերարտադություն, պատկերների և նյութերի շահույթ հետապնդող կամ այլ տարածում, չի կարող կատարվել առանց Ս. Փարաջանովի թանգարանի նախնական գրավոր թույլտվության:
Նվիրատվության պայմանները
1. Նվիրատվության պայմանները
Սույնով ես համաձայնում եմ գումար փոխանցել «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ին որպես նվիրատվություն։ Ես հասկանում եմ, որ իմ կողմից որպես նվիրատվություն փոխանցված գումարը կարող է ուղղվել «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ցանկացած ծրագրի։ Ես համաձայնում եմ, որ «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ը մշակի իմ անձնական տվյալները՝ օրենքին չհակասող ցանկացած ձևով՝ ըստ սույն կայքում տեղադրված Գաղտնիության քաղաքականության, որին ես սույնով տալիս եմ իմ համաձայնությունը։
2. Անձնական տվյալների պաշտպանություն
Անձնական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Եվրոպական Միության № 2016/679՝ Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (ըստ կիրառելիության) և Ձեր համաձայնությանը համապատասխան։