Սեպտեմբերի 10-ից 12-ը Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ տեղի կունենա «ՓԱՐԱՋԱՆՈՎ-100. ճանապարհորդություն ժամանակի և մշակույթի միջով» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մաեստրոյի 100-ամյակին։
Գիտաժողովի հայեցակարգը բաղկացած է 3 պանելներից․
• Սերգեյ Փարաջանովի նկարահանված և չնկարահանված ֆիլմերը
• Փարաջանով. ազդեցություն և երկխոսություն
• Փարաջանովը անձ և արվեստագետ
Գիտաժողովի 3 օրերի ընթացքում անվանի կինոգործիչների, արվեստի և մշակույթի նվիրյալ գիտակների մատուցմամբ Փարաջանովին բացահայտելու ենք նորովի: Լինելու են պանելային քննարկումներ մասնակիցների և եռօրյա գիտաժողովին մասնակցող գիտնական-հետազոտողների հետ, որոնք հատուկ հրավերով Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և Վրաստանից:
Եթե ուզում եք բացահայտել Փարաջանովի կինոարվեստի, կոլաժ-նատյուրմորտների սիմվոլիկան, բացահայտել Փարաջանով արվեստագետին և անհատին, իմանալ, թե ինչ ազդեցություն ու դերակատարություն է ունեցել Փարաջանովի արվեստը, ապա սա հրաշալի առիթ է վարպետին և նրա թողած ժառանգությունը նորովի բացահայտելու համար։
file:///C:/Users/Asus%20VivoBook/Downloads/90284%20Tsragir%20A5%20All%20Pages.pdf