Ընդհանուր դրույթներ
«Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է ՀՀ Մշակույթի նախարարի 30-ը դեկտեմբերի 1992թ. թիվ 44 հրամանի համաձայն: Սույն հրամանի համաձայն 11 հունիսի 1993թ. Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի գլխավորի ֆոնդապահ Հենրիկ Արտաշեսի Պետրոսյանը հանձնել, իսկ Ս. Փարաջանովի նորաստեղծ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Կարեն Վահեի Միքայելյանն ընդունել է թվով 672 թանգարանային առարկա (Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենի 22 մարտի 1988թ. հրամանի համաձայն, Սերգեյ Փարաջանովի թվով 36 ստեղծագործություններ ընդունվել են մշտական պահպանության սույն թանգարանում և Ս. Փարաջանովի թանգարանը մինչև ՀՀ Մշակույթի նախարարի 30-ը դեկտեմբերի 1992թ. թիվ 44 հրամանը, գործել է որպես Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղ):
Համաձայն «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 02 դեկտեմբերի 2019թ. № 59 հրամանի թանգարանում իրականացված հավաքածուի առկայության, գլխավոր գույքամատյանների գրառումների ու ակտերի առկայության ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի իրականացրած ստուգումների հիման վրա կազմված ակտի համաձայն այսօր թանգարանի հիմնական ֆոնդում գրանցված է թվով 1640 թանգարանային առարկա:
Ս. Փարաջանովի թանգարանի հավաքածուն կազմում են հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերը.
1. Հիմնական ֆոնդի կազմը՝
ընդգրկում է կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները և անձնական իրերը, ինչպես նաև այլ արվեստագետների ստեղծագործություններ, որոնք պատկերում են Փարաջանովին կամ ստեղծվել են նրա արվեստից ոգեշնչման արդյունքում.
- Կինո-ֆոտո-ֆոնո - ֆիլմերի սցենարներ փաստավավերագրական և հուշային նշանակության լուսանկարներ։
- Արվեստի ստեղծագործություններ գծանկարներ, գեղանկարներ ֆիլմերի էսքիզներ, կոլաժներ, ասամբլյաժներ,
- Դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ – գորգեր, ասեղնագործ նմուշներ, զգեստներ, գլխարկներ, տիկնիկներ, մետաղական և խեցեղեն՝ սպասքի պարագաներ, կահույք:
- Փաստաթղթեր – նամակներ և անձնական փաստաթղթեր
Հիմնական ֆոնդի ծածկագիրը` ՓԹ N
2. Գիտաօժանդակ ֆոնդ`
այստեղ ընդգրկված են այն նյութերը, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշներ, սակայն օգնում են դրանց ուսումնասիրությանը և ցուցադրմանը։
Գիտաօժանդակ ֆոնդի կազմի մեջ մտնում են
- Դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ – գորգեր, ասեղնագործ նմուշներ, մետաղական և խեցեղեն սպասքի պարագաներ, կահույք:
- Մասսայական թողարկման նյութեր՝ թերթեր, ամսագրեր, ազդագրեր, թռուցիկներ, բացիկներ:
- Ձայնագրություններ, տեսագրություններ և այլ վավերագրական նյութեր՝ ժամանակակից էլեկտրոնային կրիչներով:
Գիտաօժանդակ առարկաները, որոնց գեղարվեստական գիտական նշանակությունը բացահայտվել է վերականգնման կամ գիտական ուսումնասիրության արդյունքում, ենթակա են տեղափոխման հիմնական ֆոնդ` համաձայն` ֆոնդային գնահատող հանձնաժողովի որոշման:
Գիտաօժանդակ ֆոնդի ծածկագիրն է՝ ՓԹ. Գ0Ժ
Թանգարանային կահույքը` ցուցափեղկերը,պահարանները, ինչպես նաև բոլոր տեսակի տեսալսողական հարմարանքները, որոնք ընդգրկված են ցուցադրության մեջ, թանգարանի ֆոնդերում չեն ընդգրկվում։
3. Համալրման խնդիրները, նպատակները
Համալրման գործառույթի իրականցումը պետք է լինի նպատակային և համապատասխանի «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությունով հաստատված գործառույթներին։ Կազմակերպության կողմից պարբերաբար կատարվող համալրումները պետք է ծառայեն Սերգեյ Փարաջանովի արվեստի ստեղծագործությունների՝ մասնավորապես թանգարանի հիմնական ֆոնդում պահվալ թանգարանային առարկաներիի պահպանության, ուսումնասիրման, նպատակային օգտագործման, հանրահռչակման գործառույթների իրականացմանը, ինչպես նաև պետք է նպաստեն նշված բնագավառում կատարվող աշխատանքներին: Կատարվող համալրումները պետք է նպաստեն մշտական թեմատիկ գիտական ցուցադրությունների կազմակերպմանը, գործող մշտական ցուցադրության համալրմանը, Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանն առնչվող առանձին հարցադրումների նորովի մեկնաբանմանը, մշակութային, գիտական, կրթական ծրագրերի իրականացմանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային ժառանգության հանրահռչակմանը: ժամանակավոր և շրջիկ ցուցադրություների կազմակերպման, տարաբնույթ հրատարակությունների միջոցով։ Համալրման աշխատանքներն իրականացնելիս պետք է բացառել պատահական, ոչ նպատակային ձեռքբերումները:
4. Համալրման ձևերը, սկզբունքները, տեսակները, չափորոշիչները
Թանգարանային հավաքածուի համալրման կարևոր նախապայմանը: հավաքածուի ամբողջականության պահպանումն է, մշակութային արժեքի տեղեկատվության ամբողջականությունն ապահովելու նպատակով։ Համալրումն իրականացվում է ընթացիկ գնման, նվիրատվության, փոխանակման, նպատակային պատվերի միջոցով /ձևով/։ Հավաքածուների դասակարգման, հաշվառման և պահպանման սկզբունքներով ու մոտեցումներով պայմանավորված համալրման աշխատանքներն իրականացվում են համալրման սիստեմատիկ, թեմատիկ և համալիր /կոմպլեքսային/ տեսակների համաձայն:
Համալրման աշխատանքներն իրականացվում են ելնելով թանգարանային առարկային բնորոշ ընդհանուր և մասնակի չափորոշիչներից: Հավաքչական աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է փաստել, արձանագրել հավաքածուի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչն անհամեմատ արժևորում է թանգարանային առարկայի, հավաքածուի գիտական արժեքը, հնարավորություն տալիս հավաքածուին վերաբերող գիտատեղեկատվական շտեմարանը ներկայացնել առավել համակողմանի և ամբողջական։
5. Համալրման աղբյուրները
«U. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի հավաքածուի համալրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների համալրման աղբյուրներն են`
- իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային առարկաները և արժեքները,
- հնաոճ իրերի սրահներում և խանութներում իրացման ենթակա մշակութային արժեքները,
- ազգագրական գիտարշավների արդյունքում հայտնաբերված մշակութային առարկաները և արժեքները:
Վերոնշյալ բոլոր աղբյուրներից մշակութային արժեքների ձեռքբերումն իրականացվում է հիմնականում նվիրատվության, երբեմն՝ գնման միջոցով։