«Փարաջանով. գեղեցիկի վարպետը». բացառիկ ցուցահանդեսը բացվել է Կապանում: Հուլիսի 10-ին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում տրվեց Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսի մեկնարկը։ Բացման արարողությանը հյուրերին ողջունեցին և իրենց խոսքն ուղղեցին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանն ու Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը: Ցուցահանդեսը յուրօրինակ հրավեր է Փարաջանովի տիեզերք՝ լի նրա արվեստի բազմաշերտությամբ, գույներով ու ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։ Բաց չթողնեք գեղեցիկին հաղորդակից դառնալու այս բացառիկ հնարավորությունը:





