ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայտարարում է թանգարանի հավաքածուի համալրում։
Առաջնահերթություն է տրվում հետևյալ մշակութային արժեքներին. կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին և անձնական իրերին:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև սեպտեմբերի 1-ը, [email protected] էլ.փոստին:
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկայի գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում: